Աշխատանք Sunny Kids Club-ում

1. Խմբավար Ամառային Դպրոցում

դիմելու վերջնաժամկետ՝ 24 Մայիս, 2019թ.
տևողությունը՝ 3 ամիս (հունիս, հուլիս, օգոստոս)

Պահանջները

  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ստեղծագործ մտածելակերպ
  • Կազմակերպչական հատկանիշներ, լիդերություն, թիմում ճկուն աշխատելու ունակություն
  • Բարձր մոտիվացիա, նվիրվածություն
  • Բարձրագույն կրթություն (նախընտրություն կտրվի ուսանողներին)

Պարտականությունները

  • Կազմակերպել զարգացնող խաղեր՝ ըստ տարիքային խմբի
  • մշակել օրվա, շաբաթվա և ամսվա անելիքների պլան
  • Գրանցել երեխաների այցելություններն ու բացակայությունները
  • ցուցաբերել ստեղծագործ մոտեցում՝ երեխաների օրը հագեցնելու համար
  • կազմակերպել կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, քննարկումներ (անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրում է կենտրոնը)
  • կազմակերպել այցելություններ թանգարաններ, մշակութային այլ օջախներ
  • Երեխաների հետ միասին կազմել կանոնակարգ և հետևել դրա կատարմանը Ամառային Դպրոցի շրջանակներում

Աշխատանքային ժամերը՝ 9:00 – 18:00, օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ

Subscribe to Our Newsletter