Բլոգ

Բլոգը կվարեն Ամառային Դպրոց 2017-ի երեխաները: 

Հետևեք մեզ և ծանոթացեք նրանց հետաքրքիր պատմություններին:

Առաջին օրը Ամառային Դպրոցում

 Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում ենք այս միջոցառումը դպրոցահասակ երեխաների համար, և այն արդեն իսկ կարելի է համարել հաջողված՝ տեսնելով, թե ինչ երեխաներ են հավաքվել:

Ավելին »

Առաջին իսկ օրվանից տպավորություն էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք իրար, գիտենք միմյանց նախասիրություններն ու “բզիկները” 😀 Ջերմ ու հարազատ մթնոլորտն ապահոված էր և դա լավագույն սկիզբն է:
Չնայած որ դեռ մեկ օր ենք շփվել նրանց հետ, հասցրել ենք սիրել բոլորին և հիանալ նրանցով, քանի որ յուրաքանչյուրը վառ անհատականություն է: Հետևեք մեզ և կհամոզվեք ինքներդ:


 
 

Առաջին փորձեր…

Այսօր ծանոթացանք, թե ինչ է իրենից ներկայացնում բլոգը, զրուցեցինք ներկայիս համացանցային կյանքից, ինչպես կարելի է այն ճիշտ օգտագործել:
Երեխաները ստացան առաջադրանք, որի նպատակն էր, բացահայտել յուրաքանչյուրի մոտեցումն ու ոճը այս թեմայով:
Առաջադրանքը հետևյալն էր.
Պատկերացրեք, որ Երկրագնդի վրա կա մի բարձր կետ, որտեղից ինչ ասեք, կլսի ամբողջ մարդկությունը: Ի՞նչ կցանկանայիք ասել, եթե հենց հիմա գտնվեիք այդ կետում:

Ավելին »

Յանա
Ես կցանկանայի, որ երկրներում անարդարություններ չլինեին և մարդիկ քաղաքները չաղտոտեին:
Կուզեի, որ մարդիկ գողություն չանեին, որ ամառային արձակուրդները երկար լինեին: Կուզենայի, որ Հայաստանում շատ խաղահրապարակներ կառուցվեին, բնությունը պահպանեինք և որ մարդիկ մի քիչ բարի լինեին…Աննա Եղոյան
Ես ուզում եմ, որ թռչենք ուրիշ մոլորակ և ապրենք բարեկեցիկ ու լավ: Բայց երեխաներին ամեն ինչ թույլ տային և ամեն ինչ անվճար վաճառեին:

Հասմիկ
Ես ուզում եմ, որ բոլոր դպրոցները լինեն մեր ամառային դպրոցի պես:Գոռ
Արդոք Չեմպիոնների Լիգայի 2017թ.-ի եզրափակիչը կե՞ղծ է
Բարև ձեզ: Այսօր ես կխոսեմ Չեմպիոնների Լիգայի 2017թ-ին կայացած ֆինալի մասին: Կպարզենք՝ արդոք խաղը կեղծ էր, թե՞ ոչ: Այս խաղում հանդիպում էին Թորինի Յուվենտուսը, որը Իտալիայի 12ակի չեմպիոն է և Մադրիդի Ռեալը, որը Իսպանիայի 12ակի չեմպիոն է: Այս խաղում հաշիվը բացեց Բոնուչին Ռեալի խաղացող Ռոնալդուի հուժկու հարվածից հետո. այսինքն՝ պետք է հաշվվեր ինքնագոլ, բայց գրանցվեց գոլ Ռոնալդուի հաշվին: Յոթ րոպե անց Յուվենտուսի հարձակվող Մանջուկիչը ֆանտաստիկ «մկրատ» հարվածով հավասարեցրեց հաշիվը: Յուվեն մինչև խաղակեսի ավարտը ճնշման տակ պահեց Ռեալին, սակայն մրցավարի սխալների պատճառով մի քանի Ռեալի ֆուտբոլիստներ չպատժվեցին: Եկավ երկրորդ խաղակեսը և Ռեալի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն նորից Յուվենտուսի պաշտպանի անդրադարձից գրավեց լեգենդար Բուֆոնի դարպասը: Յուվենտուսը խուճապի մատնվեց և հաշիվը դարձավ 3-1`վերջապես առանց անդրադարձի: Դաշտ մտավ Յուվենտուսի հարձակվող Կուադրադոն: Ռեալի պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը սիմուլիացիա արեց և մրցավարը Ռամոսին հեռացնելու փոխարեն հեռացրեց Կուրադադոյին: Յուվենտուսը մնաց 10 հոգով: Կատարվեց փոփոխություն, Մարկո Ասենսիոն Ռեալից գրավեց դարպասը և հաշիվը դարձավ 4-1: Ռեալը կերտեց կեղծ պատմություն, բայց ի՞նչ կարող ենք անել: Անցյալը հետ չես բերի…

Հովհաննես
Մի քանի տարուց աշխարհում կլինի ջրի կորուստ: Շատ երկրներում ընդհանրապես խմելու ջուր չի լինի: Սակայն Հայաստանը չի դասվի այդ երկրների շարքին, որովհետև Հայաստանում կա Սևանա լիճը: Ջրի կորուստը կհանգեցնի երկրի կործանմանը, ուստի պետք է կանխել այդ ամենը:

Яша
Я бы хотел, чтоб у людей были суперспособности. Я бы хотел летать.

Թերեզա

Ինչու՞ է աշխարհն անհավասար
Ինչպես գիտեք՝ աշխարհում տիրում է անհավասարություն: Ինչու՞ պետք է մեկը լինի հարուստ, թույլ տա իրեն ամեն ինչ, իսկ մյուսը լինի աղքատ և մահանա քաղցից կամ ծարավից: Ինչու՞ պետք է լինեն մարդիկ, ովքեր ապրում են, այսպես ասած, իրենց գլխից մեծ դղյակներում, իսկ մյուսները մահանում են ցրտից կամ շոգից: Ուրեմն եկեք օգնենք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Միլենա
Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ պայքարել բռնության դեմ: Աշխարհում կան շատ ընտանիքներ, որտեղ կա բռնություն: Կան տղամարդիկ, որոնց հեշտ ու հասարակ կարելի է անվանել տարբեր բառերով իրենց գազանությունների համար: Թող բոլոր ընտանիքներում լինի անկեղծություն:
Եվ թող բռնությունն աշխարհից ՎԵՐԱՆԱ…

Մարիա
Ես Մարիան եմ: Ես դպրոցում գերազանցիկ եմ: Ես շատ եմ սիրում կարդալ: Շատ մարդիկ չեն ուզում հայտնի դառնալ: Աշխարհը չգիտի կարդալ ու գրել: Ես ձեզ կօգնեմ, որպեսզի դուք կարողանաք կարդալ և գրել:

Վիկտոր
Եթե ուզում եք գալ ամառային դպրոց, զանգեք XXXX համարին: Այստեղ դուք կարող եք խաղալ, սովորել անգլերեն: Այստեղ լինելու է Angry Birds խաղը:

Դե ինչ, շարունակու՞մ ենք հետևել 😉

Subscribe to Our Newsletter