Ամառային դպրոցում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, հմտություններ և գիտելիքներ, որոնք նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում:
Մեր ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահաղացումներ, պրոեկտներ, արշավներ, զբաղմունքներ: Այս ամենի հետ մեկտեղ՝ երեխաները մեր մասնագետների օգնությամբ հաճույքով կկատարեն իրենց ամառային հանձնարարությունները՝ դրանք չդարձնելով բեռ:
Մի փոքր բացենք փակագծերը, որպեսզի մեր ծնողները տեղեկանան, թե ինչպես են անցկացնելու իրենք փոքրիկները ամառային արձակուրդը մեզ հետ, իհարկե ամենը թվարկել չի ստացվի.
Նախատեսված է բացարձակ չկրկնվող առօրյա.
✔ հիմնականում երեխաների առօրյան կազմակերպելու ենք մաքուր օդում՝ մեր բակերում:
✔ շաբաթական քաղաքից դուրս արշավներ
✔ էքսկուրսիաներ Երևանում և դրանից դուրս
✔ ընթերցանություն, քննարկումներ (հայ և արտասահմանյան գրականություն)
✔ բեմական արվեստ, խոսքի զարգացում, հռետորաբանություն
✔ ծանոթացում մի շարք արհեստների
✔ ֆիլմերի դիտում, քննարկում
✔ Թատերական բեմադրություններ
✔ անգլերենի և ռուսերենի ոչ ավանդական ուսուցում (օրական 1 ժամ տևողությամբ, խաղերի, ֆիլմերի, բեմադրությունների միջոցով)
✔ շրջակա միջավայրի բացահայտում (փորձեր, հետազոտություններ, դիտարկումներ)
✔ Առողջ ապրելակերպ (սպորտլանդիաներ և առաջնություններ)
✔ Ժամանակակից պարեր (կլինեն նաև հյուրեր այս ոլորտից)
✔ Երգեցողություն / կարաոկե
✔ Խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան
խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում)
✔ Մեդիագրագիտություն, Գրելու արվեստ, Բլոգգինգ
✔ Ամենօրյա օնլայն հաշվետվություն ծնողներին
__________________________
Ամառային դպրոցի ամսական վարձը կազմում է 100 հզ․ դրամ։
__________________________
Տևողությունը՝ հունիսի 2-ից մինչև օգոստոսի 30 (երկ.-ուրբ.)
Տարիքը՝ 6-8 տ.
Սնունդը՝ 2 անգամյա առողջ սնունդ: