Ընդունելություն

Ո՞ր տարիքից
Ակումբ կարող են հաճախել 2 և ավելի տարեկան փոքրիկները:
*ընդունելությունը կարող է կատարվել, եթե փոքրիկի 2 տերեկանը դեռ չի լրացել, սակայն նա պատրաստ է հաճախելու :

Երեխաների թիվը
Սահմանափակ թվով երեխաները խմբերում մեր աշխատանքի արդյունավետության գրավականներից է:
Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում են առավելագույնը 10 երեխա:

Խմբերը
Ունենք 3 խումբ՝ կրտսեր (մինչև 2,5 տարեկան), միջին (մինչև 4 տարեկան) և ավագ (նախադպրոցական):
Յուրաքանչյուր խումբ ունի երեխաների տարիքին համապատասխանող ուսուցման և ժամանցային ծրագիր:

Հաճախումները
Բացի ամբողջ օրով հաճախելուց, ակումբը տալիս է հնարավորություն հաճախելու նաև կես օրով կամ ժամավճարով:

Բացակաները
Բացակայության 4-րդ օրվանից սկսած՝ չհաճախած օրերի գումարի 50%-ը փոխանցվում է հաջորդ ամսվա վարձավճարի վրա:

Վարձավճարը
Ամսական (ամբողջ օրով հաճախելու դեպքում) վարձավճարը կազմում է 70 հզ. դրամ:

Փոխադրամիջոց
Փոխադրամիջոցին վերաբերող բոլոր հարցերով դիմել տնօրինությանը:

Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8:30 — 18:00:

Սնունդը
Առողջ սնունդը մեր սկզբունքներից է: Սնունդը ստանում ենք ամեն օր: Ուտելիքը պատրաստում է խոհարարը: Մեր ճաշացանկում չկա ոչ մի տեսակի կիսաֆաբրիկատ  և այլ սառեցված մթերք: Հյութերն ու թխվածքները ևս պատրաստվում են տեղում:
Ակումբում երեխաները սնվում են 4 անգամ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, թեթև ընթրիք:

Subscribe to Our Newsletter