Ինչ ենք մենք ուտում
Մենք կարևորում ենք ինչպես առողջ սնունդը, այնպես էլ դրա բազմազանությունը։
Երեխաներին շատ հաճախ ենք ներգրավում սննդի պատրաստման մեջ։ Տարիների մեր փորձը ցույց է տվել, որ սա սննդի հանդեպ երեխայի հետաքրքրությունը շարժելու լավագույն մեթոդն է։
Սնունդը ստանում ենք ամեն օր: Խոհարարը ուտելիքը պատրաստում է տեղում:
Մեր ճաշացանկում չկան կիսաֆաբրիկատներ: Հյութերն ու թխվածքները ևս պատրաստում ենք տեղում:
Ակումբում երեխաները սնվում են 4 անգամ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, թեթև ընթրիք:
Ճաշացանկը փոփոխվող է՝ սեզոնին համապատասխան:
Կաշխատենք նաև ավելացնել մեր սիրելի բաղադրատոմսերից 🍲