Լոգոռիթմիկա

Տարիքային խումբ` 3-4:
Նպատակը` խոսքի զարգացում, շտկում:
Ծրագրի նկարագիր` լոգոռիթմիկան ակտիվ թերապիայի տեսակ է, որի նպատակն է խոսքային, շարժողական և երաժշտական առաջադրանքների և վարժությունների համակարգի միջոցով նպաստել խոսքի հաղորդակցական գործառույթի զարգացմանը: Ծրագրի ընթացքում մեր առջև հետևյալ խնդիրնեն ենք դնելու.
✔ շնչառության զարգացում,
✔շարժողական ոլորտի զարգացում,
✔մատների նուրբ շարժողականության զարգացում,
✔ռիթմի զգացողության ձևավորում և զարգացում,
✔մկանային տոնուսի կարգավորում,
✔խոսքի տեմպի, ռիթմի, արտահայտչականության զարգացում,
✔ճիշտ հնչարտաբերության զարգացում,
✔կապակցված խոսքի զարգացում,
✔անձնային դրական որակների ձևավորում և զարգացում:
Յուրաքանչյուր երեխայի համար մշակվելու է անհատական զարգացման պլան:
Պարապմունքներն անց են կացվում սյուժետային խաղի ձևով, երաժշտության ունկընդրումը, խոսքը և ռիթմիկ շարժումները միաժամանակ են իրականացվում:
Ծրագրի կուրսի տևողությունը 2 ամիս` 16 պարապմունք, պարապմունքի տևողությունը 1 ժամ
 Կուրսի ընդհանուր արժեքը` 25000 կամ ամսական 12500 դրամ:

Subscribe to Our Newsletter