Ծառայություններ

Կես օրով հաճախումներ

Ակումբը տալիս է կես օրով հաճախելու հնարավորություն: Կարող եք ընտրել հաճախումների գրաֆիկը՝ 8:30-13:00 կամ 13:00-18:00:
Եթե տվյալ ժամային ինտերվալը չի համապատասխանում ձեր կարիքներին, կարող եք ինքներդ ընտրել հաճախումների կոնկրետ ժամեր:

153              039 017


Ժամավճար
Ակումբում գործում է ժամավճար: Ժամավճարով հաճախումների ընթացքում փոքրիկը հնարավորություն ունի զբաղվելու և օգտվելու գործող բոլոր խմբակներից և ծառայություններից:

 Լոգոպեդ
Լոգոպեդի անհատական և խմբակային պարապմունքներ: Ակումբում իրականացվում է նաև «Լոգոռիթմիկա Աննայի հետ» ծրագիրը: Անհատական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 010 65 14 04:

Պար
Հատուկ մեր փոքրիկների համար հրավիրված պարուսույց Միլենան պարապմունքներն անցկացնում է շաբաթական 2 անգամ: Մանկապարտեզ հաճախող փոքրիկները պարի խմբակ հաճախում են անվճար: Պարի խմբակում տեղեր ամրագրելու համար զանգահարել 010 65 14 04:

Մանկական տոների կազմակերպում

Եթե Դուք հոգնել եք մանկական միանման ծննդյան տոներից, սրճարաններից և նույն սցենարով ընթացող ներկայացումներից, ապա դուք կարող եք ձեր փոքրիկի տոնը կազմակերպել մեզ մոտ :)

Subscribe to Our Newsletter