Ընդունելություն

Ո՞ր տարիքից
Ակումբ կարող են հաճախել քայլող բալիկները:

Երեխաների թիվը
Սահմանափակ թվով երեխաները խմբերում մեր աշխատանքի արդյունավետության գրավականներից է:
Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում են առավելագույնը 10 երեխա:

Խմբերը
Ունենք 4 խումբ՝ մսուր (մինչև 2 տարեկան), կրտսեր (մինչև 3 տարեկան), միջին (մինչև 4 տարեկան) և ավագ (նախադպրոցական):
Յուրաքանչյուր խումբ ունի երեխաների տարիքին համապատասխանող ուսուցման և ժամանցի ծրագիր:

Հաճախումները
Բացի ամբողջ օրով հաճախելուց, ակումբը տալիս է հնարավորություն հաճախելու նաև կես օրով կամ ժամավճարով:

Բացակաները
Բացակայության 4-րդ օրվանից սկսած՝ չհաճախած օրերի գումարի 50%-ը փոխանցվում է հաջորդ ամսվա վարձավճարին:

Վարձավճարը
Ամսական վարձը կազմում է 80 հզ. դրամ:
Կես օրով հաճախելու դեպքում՝ 45 հզ․ դրամ։ Կես օրվա ժամերն են 8։30-13։00
Ժամավճարը՝ առաջին երկու ժամերը հազարական, երրորդ ժամից յուրաքանչյուր ժամը 500 դր․։

Փոխադրամիջոց
Փոխադրամիջոցին վերաբերող բոլոր հարցերով դիմել տնօրինությանը:

Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8:30 — 18:00:
Աշխատող ծնողների համար ունենք “Ամբողջ օր +”  8:30 — 18:30 ժամերով:

Սնունդը
Առողջ սնունդը մեր սկզբունքներից է: Սնունդը ստանում ենք ամեն օր: Ուտելիքը տեղում պատրաստում է խոհարարը: Մեր ճաշացանկում չկա ոչ մի  կիսաֆաբրիկատ  և այլ սառեցված մթերք: Հյութերն ու թխվածքները ևս պատրաստվում են տեղում:
Ակումբում երեխաները սնվում են 4 անգամ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, թեթև ընթրիք:
Ճաշացանկը փոփոխվող է՝ սեզոնին համապատասխան: Դրան կարող եք ծանոթանալ տեղում:

Բաժանորդագրվել