Օգտակար նյութեր
«Մարս 2020» առաքելությունը
Մարսի վրա գտնվող ռոբոտը հավաքել է ջրի և կյանքի նշաններ ցույց տվող որոշ քիմիական նյութերի ապացույցներ: Առաջին անգամ ռոբոտ է ուղարկվել Մարս 2003 թվականին: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է, որ Մարսի վրա կյանք է գոյություն ունեցել դեռ շատ վաղուց: Եթե այստեղ կենդանի օրգանիզմներ գտնվեն, դրանք հավանաբար նման կլինեն Երկրի վրա գոյություն ունեցող բակտերիաներին: Բայց արդյո՞ք Մարսի վրա երբևէ կյանք եղել է:
«Մարս 2020» առաքելությունը հույս ունի պատասխանել այդ հարցին: Ինչպես նախորդ ռոբոտը, որի անունն էր «Հետաքրքրասիրություն» (Curiosity), այս ռոբոտը նույնպես գնում է Մարս` ուսումնասիրելու ժայռերը, հողը և մթնոլորտը: «Մարս 2020» առաքելության ռոբոտի անունն է «Համառություն» (Perseverance): Համառությունը, ինչպես Հետաքրքրասիրությունը, նման է փոքրիկ ամենագնացի: Սակայն Համառությունն ունի նոր նպատակ և նոր գործիքներ: Այն ուղղակիորեն փնտրելու է Մարսի վրա անցյալ կյանքի նշաններ:
Ի՞նչ է «Համառություն» կոչվող ռովերը:
Դա ռոբոտ է, որն ուղևորվում է Մարս: Այն ուսումնասիրելու է Մարսի՝ Խառնարանային լիճ կոչվող հատվածը: Այս ռոբոտը կպատասխանի շատ հարցերի Կարմիր Մոլորակի մասին և կփնտրի անցյալ մանրէաբանական կյանքի նշաններ:
Ռովեր Ուղղաթիռ![]()
Այն նաև կփորձարկի բնական ռեսուրսներ, որոնք օգտակար կլինեն Մարսում հետագա առաքելությունների պլանավորման մեջ:
Մարսի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից: Բայց շատ կենդանիների (ներառյալ մարդկանց) շնչելու համար անհրաժեշտ է թթվածին: Եթե մարդը մեկնի Մարս, նա ստիպված կլինի իր հետ տանել շա՜տ թթվածին: Այնուամենայնիվ, տիեզերանավի վրա այդքան հեղուկ թթվածին տեղափոխելու համար տեղ չկա:
Համառությունը կփորձի գտնել Մարսի մթնոլորտի օդից թթվածին ստանալու մեթոդ: Սա կօգնի ՆԱՍԱ-ին (NASA) պլանավորել լավագույն նախագիծ, որով մի օր տիեզերագնացներ կուղարկվեն Մարս՝ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Համառությունը վայրէջք կկատարի Մարսի՝ Խառնարանային լիճ (Jezero Crater) կոչվող շրջանում: Այս հատվածը հետաքրքրում է գիտնականներին, քանի որ այն Մարսի հնագույն վայրերից է և հնարավոր է, որ տեղակայված է եղել գետաբերանին (delta): Այս շրջանի ժայռերը կարող են մեզ «պատմել» Կարմիր Մոլորակի մասին և գուցե նրա անցյալից փաստեր պահպանած լինեն:
Jezero Crater![]()
«Համառություն» կոչվող ռոբոտը իր թռիչքը կատարեց 2020 թվականի Հուլիսի 30-ին և կհասնի Մարս 2021 թվականի Փետրվարի 18-ին:
- Օգտակար հղումներ
- «Մարս 2020» առաքելության թռիչքի մեկնարկը (videօ) 30.07.2020
https://youtu.be/Rki3uGZbhfU?t=2809
- Իրական կադրեր Մարս մոլորակից
https://www.youtube.com/watch?v=ZEyAs3NWH4A
(այս նկարների մշակման ժամանակ հարյուրավոր համակարգիչներ են փչացել, քանի որ մի քանի հազար նկարների համադրությամբ է ստացվել նման բարձր որակի նկարներ: Մարսից ցանկացած ռադիոսիգնալ Երկիր մոլորակ է հասնում 13-24 րոպե հետո, պատկերացրեք, որ այդքան գեգաբայթերով նկարներ ստանալու համար տարիներ է պահանջվել)
- Համառություն ռոբոտի վայրէջքը Մարսի վրա (անիմացիա)
https://youtu.be/BSVm_f6CuF8?t=172
- NASA-ի տեսախցիկները հենց հիմա (LIVE)
https://www.youtube.com/watch?v=DDU-rZs-Ic4
- NASA Ներկիր ինքդ
https://spaceplace.nasa.gov/coloring-pages/en/
Մարս Մոլորակը