
Վարդագույն մոլորակում Տոբրա անունով մի նապաստակ էր ապրում։ Տոբրան սովորական նապաստակ չէր։ Նա վարդագույն էր, ականջները՝ մանուշակագույն, աչքերը՝ կապույտ, իսկ պոչը՝ կարմիր։ Նապաստակը երազում էր ունենալ հեծանիվ, բայց ոչ սովորական, այլ կախարդական։ Տոբրան ուզում էր թռչող հեծանիվ, որպեսզի հասնի ամպերին։
Մի օր Տոբրան հանդիպում է Բարի Փերիին և խնդրում, որ իրեն նվիրի իր երազած հեծանիվը։ Փերին նրան պատասխանում է․
-Որպեսզի դու ունենաս քո երազած հեծանիվը, պետք է երեք բարի գործ անես։
Նապաստակը շտապեց տուն՝ օգնելու մայրիկին բանջարանոցից հավաքելու գազարները։ Հետո շտապեց անտառ։ Ճանապարհին Տոբրան տեսավ մի պապիկի, որը ծանր տոպրակներով տուն էր գնում։ Նա օգնեց պապիկին տուն հասցնել ծանր տոպրակները։
Երբ հասնում են պապիկի տուն, Տոբրան նկատում է, որ այգու ծառերը չորացել են։ Նա պապիկին հարցնում է, թե ինչու ծառերը ջրած չեն։ Պապիկը պատասխանում է, որ նա արդեն ծեր է և չի կարողանում մշակել այգին։ Տոբրան թույլտվություն խնդրեց և ջրեց այգու բոլոր ծառերը։

Այս ամենին հետևում էր Բարի Փերին։
Տունդարձի ճանապարհին Տոբրան նկատեց մեծ վարդագույն արկղ՝ մանուշակագույն ժապավենով։ Նա մոտեցավ ու քաշեց ժապավենը։ Արկղը բացվեց ու նրա միջից վերև բարձրացավ Տոբրայի երազած թռչող հեծանիվը։ Նա նստեց հեծանիվը և բարձրացավ վեր։ Շրջեց անտառի վրայով։ Անտառի բոլոր բնակիչները հիացած նայում էին հեծանիվին։ Նրանք էլ էին ուզում ունենալ նման հեծանիվ։ Եվ Տոբրան վերևից բացականչեց․
-Եթե դուք էլ եք ուզում ունենալ թռչող հեծանիվ, բարի գործեր կատարե՜ք։
Հեքիաթը հորինեցին Sunny Kids Club-ի միջին խմբի սաները
դաստիարակ՝ Հռիփսիմե Բաբայան
2021թ․