
Պարզվում է, որ մեզ այդքան քաջ ծանոթ թիթեռները ունեն շատ հետաքրքիր կյանք։
Մինչև թևեր առնելն ու թռնելը նրանք անցնում են կյանքի չորս տարբեր փուլեր։
Ինչպես տեսնում ես նկարում, թիթեռնիկները ի սկզբանե լինում են փոքրիկ ձվի տեսքով։ Դրանք լինում են տերևների վրա։
Հաջորդ փուլը թրթուռն է։ Երբ ձուն վերածվում է թրթուռի, սկսում է ուտել այն տերևը, որի վրա “սոսնձված” էր։ Որոշ ժամանակ անց թրթուռը մեծանում է, զարգանում և վերածվում հարսնյակի։
- Հարսնյակը պատյան է, որի մեջ թրթուռը վերջապես դառնում է թիթեռ։ Պատյանը ճեղքելուց մի քանի ժամ անց, երբ թիթեռի թևերը լցվում են արյունով, այն կարող է թռնել։

Իրականում թիթեռների թևերը թափանցիկ են, իսկ գույն հաղորդում են գունավոր աղվամազերը։
Թիթեռները համը զգում են ոտքերով։ Կանգնում են բույսի վրա, ոտքերով այնքան տրորում, մինչև հյութը դուրս գա։
Թիթեռն ունի չորս թև, վեց ոտք, գլխին՝ զույգ “բեղիկներ։
Թիթեռները չեն կարող թռչել, երբ մրսում են։ Թիթեռը կարող է թռչել, երբ իր մարմնի ջերմաստիճանը բարձր է 28C-ից։
- Կան թիթեռների տեսակներ, որ ձիուց ավելի արագ են։
Թիթեռները շատ կարևոր դեր են կատարում։ Նրանք օգնում են բնությանը՝ փոշոտելով ծառերն ու ծաղիկները։
Հայաստանում ապրում է թիթեռի մոտ 3000 տեսակ։ Նրանցից որոշները գրանցված են կարմիր գրքում։ Մոլորակի վրա նրանք ապրում են արդեն 56 մլն տարի։

Եթե ցանկանում ես ինքնուրույն պատրաստել այս գեղեցիկ
3D աշխատանքը, որը ցույց է տալիս թիթեռի կյանքի 4 փուլերը․

Աշխատանքային թերթիկ (գունավորել, կտրել, փակցնել, ծալել)