Մի կաթիլ հեքիաթ

Ավագ խմբի երեխաների հետ եղանք « Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի «Մի կաթիլ հեքիաթ» ներկայացմանը։

Հովհաննես Թումանյանի հեքիաթներին երեխաները վաղուց ծանոթ էին, և հիմա իրենց սիրելի հերոսներին պետք է տեսնեին գրքից դուրս` բեմում։

Ներկայացումը հիմնված էր Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» և «Մի կաթիլ մեղր» համանուն ստեղծագործությունների վրա։

Երաժշտական և ուրախ այս ներկայացումը երեխաները շատ հաճույքով և ոգևորությամբ նայեցին, իսկ ժամանակն այնքան արագ անցավ, որ չէինք ուզում թատրոնից հեռանալ։

Ինչպես գիտենք, այս երկու ստեղծագործություններում չկա չարի և բարու հաղթանակ: Սա հավերժ կռիվ է մի դեպքում խոստումը չկատարելու, մյուսում` փոքրիկ դրվագից մեծ պատմություն դարձնելու մասին։

Ներկայացումից հետո երեխաների հետ քննարկեցինք հերոսներին և հասկացանք, որ պետք է բարի լինել։

Դաստիարակ՝ Լիանա Էլիզբարյան

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժանորդագրվել