Աշխատանք Sunny Kids Club-ում
1. Անգլերենի ուսուցչուհի
դիմելու վերջնաժամկետ՝ 1-ը հոկտեմբեր, 2019թ.
Պահանջները
- Անգլերենի գերազանց իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ստեղծագործ մտածելակերպ
- Կազմակերպչական հատկանիշներ, լիդերություն, թիմում ճկուն աշխատելու ունակություն
- Բարձր մոտիվացիա, նվիրվածություն
- Բարձրագույն կրթություն
- Երեխաների հանդեպ սեր, շատ սեր, անսահմա՜ն սեր
Պարտականությունները
- Դասավանդել անգլերեն խաղային մեթոդով
- Կազմակերպել զարգացնող խաղեր՝ ըստ տարիքային խմբի
- ցուցաբերել ստեղծագործ մոտեցում՝ երեխաների օրը հագեցնելու համար
Աշխատանքային ժամերը՝ պայմանական, օրերը՝ շաբաթական 3 օր:
Աշխատավարձը՝ պայմանագրային:

2. Խմբավար Ամառային Դպրոցում
դիմելու վերջնաժամկետ՝ 24 Մայիս, 2019թ. տևողությունը՝ 3 ամիս (հունիս, հուլիս, օգոստոս)
Պահանջները
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ստեղծագործ մտածելակերպ
- Կազմակերպչական հատկանիշներ, լիդերություն, թիմում ճկուն աշխատելու ունակություն
- Բարձր մոտիվացիա, նվիրվածություն
- Բարձրագույն կրթություն (նախընտրություն կտրվի ուսանողներին)
Պարտականությունները
- Կազմակերպել զարգացնող խաղեր՝ ըստ տարիքային խմբի
- մշակել օրվա, շաբաթվա և ամսվա անելիքների պլան
- Գրանցել երեխաների այցելություններն ու բացակայությունները
- ցուցաբերել ստեղծագործ մոտեցում՝ երեխաների օրը հագեցնելու համար
- կազմակերպել կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, քննարկումներ (անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրում է կենտրոնը)
- կազմակերպել այցելություններ թանգարաններ, մշակութային այլ օջախներ
- Երեխաների հետ միասին կազմել կանոնակարգ և հետևել դրա կատարմանը Ամառային Դպրոցի շրջանակներում
Աշխատանքային ժամերը՝ 9:00 – 18:00, օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ
