Ընդունելություն

Ո՞ր տարիքից
Մանկապարտեզ կարող են հաճախել քայլող երեխաները:

Խմբերը
Մսուր (մինչև 2 տարեկան), կրտսեր (մինչև 3 տարեկան), միջին (մինչև 4 տարեկան) և ավագ (նախադպրոցական):
Յուրաքանչյուր խումբ ունի երեխաների տարիքին համապատասխանող ուսուցման և ժամանցի ծրագիր:
Ունենք 5 խումբ։

Հաճախումները
Բացի ամբողջ օրով հաճախելուց, ակումբը տալիս է հնարավորություն հաճախելու նաև կես օրով կամ ժամավճարով:

Բացակաները
Բացակայության 4-րդ օրվանից սկսած՝ չհաճախած օրերի գումարի 50%-ը փոխանցվում է հաջորդ ամսվա վարձավճարին:

Վարձավճարը
Ամսական վարձը կազմում է 100 հզ. դրամ:
Կես օրով հաճախելու դեպքում՝ 60 հզ․ դրամ։ Կես օրվա ժամերն են 8։30-13։00
Ժամավճարը՝ 1000 դրամ․
Օրավարձը՝ 6000 դրամ։

Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8:30 — 18:00:
Աշխատող ծնողների համար ունենք “Ամբողջ օր +”  8:30 – 18:30 և 8:30 – 19։00 ժամերով:

Սնունդը
Առողջ սնունդը մեր սկզբունքներից է: Սնունդը ստանում ենք ամեն օր: Ուտելիքը տեղում պատրաստում է խոհարարը: Մեր ճաշացանկում չկա ոչ մի  կիսաֆաբրիկատ  և այլ սառեցված մթերք: Հյութերն ու թխվածքները ևս պատրաստվում են տեղում:
Մանկապարտեզում երեխաները սնվում են 4 անգամ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, թեթև ընթրիք:
Ճաշացանկը փոփոխվող է՝ սեզոնին համապատասխան: Դրան կարող եք ծանոթանալ տեղում:

Բաժանորդագրվել