Կախարդական Գնդակը

   Լուսնի թագավորությունում ապրում էր մի գեղեցիկ աղջիկ, անունը՝ Սերաֆինա։ Նա ուներ վարդագույն, գանգուր մազեր։ Սերաֆինան ուներ մի թափանցիկ գնդակ։ Գնդակը լի էր փայլուն աստղիկներով։ Այդ գնդակը նրան նվիրել էր Ձմեռ Պապը: Իսկ թե ինչպես էր այդ տարի Ձմեռ Պապը էլֆերի գործարանի կախարդական գնդակը սխալմամբ դրել Սերաֆինայի տոնածառի տակ, դա մի առանձին պատմություն է։

     Սկզբում աղջիկը չգիտեր, որ գնդակը հրաշքներ կարող է գործել։ Երբ նա դիպչում էր գնդակին, ներսի աստղերը արագ պտտվում էին ու հրաշքներ գործում։ Սերաֆինան շատ էր ուրախացել, որ կարող էր իր գնդակով ուրախացնել բոլորին:

     Մի անգամ աղջիկը պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ բակում երեխաները խաղում են։ Նա գնդակը վերցրեց և շտապեց բակ։ Սերաֆինան երեխաներին առաջարկեց խաղալ իր գնդակով, բայց երեխաները չցանկացան խաղալ այդ փոքր գնդակով։ Հենց այդ պահին գնդակի փայլուն աստղիկները սկսեցին արագ պտտվել և գնդակը մեծացավ։ Երեխաները շատ զարմացան, երբ տեսան, որ գնդակը կախարդական է։ Նրանք խնդրեցին Սերաֆինային, որ իր կախարդական գնդակով հրաշք գործի ու այնպես անի, որ ձյուն գա։ Բոլորը շատ էին ցանկանում խաղալ ձնագնդիկ և պատրաստել Ձնեմարդ։

Չնայած դրսում ամառ էր, բայց կախարդական գնդակի համար անհնարին ոչինչ չկար։ Մի քանի ակնթարթ հետո երկնքից առատ ձյուն թափվեց։ Երեխաները երջանկությունից բարձր աղմկում էին և խաղում իրենց սիրելի ձմեռային խաղերը։ Նրանք կարողացան նույնիսկ մի հսկա ձնեմարդ պատրաստել։ Բոլորը երջանիկ էին և շնորհակալ, որ ամառվա տապին աղջիկը իրենց այդքան ուրախություն պարգևեց։


Հեքիաթը հորինեցին Sunny Kids Club-ի ավագ խմբի սաները
դաստիարակ՝ Աստղիկ Առաքելյան
2021թ․

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժանորդագրվել