Բուսաբանական Այգին աշնանը

Այգին հատկապես գեղեցիկ է աշնանը։ Երեխաները շատ են սիրում այցելել այս վայրը տարվա այս եղանակին։

Շուրջբոլորը վազվզող սկյուռերը անսպառ ուրախության աղբյուր էին։ Ոտքերի տակ խշխշացող գույնզգույն տերևները սովորական զբոսանքը դարձրեցին առավել հաճելի ու հետաքրքիր։

Մեզ հետ բերեցինք գեղեցիկ տերևներ՝ դրանցով ձեռքի աշխատանքներ անելու համար։

Դե, համեղ ընդմիջման մասին չէինք կարող մոռանալ։ Բնության գրկում ամեն ինչ կրկնակի համեղ է թվում։

Մի խոսքով, մի լավ վայելեցինք աշնանային այս տաք օրը և վերադարձանք վառ տպավորություններով։

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժանորդագրվել